Նրանք ամենուր են՝ փողոցներում, մայթերում ու մայրուղիներում, շենքերի ու տանիքների վրա, և երբեմն էլ` ամենաանկանխատեսելի վայրերում։
ժամանակակից գովազդային աշխարհում, որտեղ օր օրի փոխվում են ու ավելանում գովազդի կրիչները և տեսակները, արտաքին գովազդը շարունակում է պահպանել իր ուրույն տեղն ու դիրքը։
Արտաքին գովազդի ո՞ր կրիչներն ընտրել, ի՞նչ քանակով և ո՞ր վայրերում։ Այս հարցերին Ձեզ պես բախվում են բոլոր գովազդատուները․ օպտիմալ ընտրություն կատարելու հարցում միշտ պատրաստ են օգնել մեր մասնագետները։ Իսկ մինչ այդ, վստահ ենք, Ձեզ հետաքրքիր կլինի Հայաստանում Արտաքին գովազդի ամենտարածված տեսակներից 5-ի հետ ծանոթացումը։
1․ԲԻԼԲՈՐԴ կամ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿ
Այն համարվում է արտաքին գովազդի ամենատարածված տեսակը և իրենից ներկայացնում է մեծ մետաղական վահանակ, որոնք վարձակալում են գովազդատուները իրենց գովազդային պաստառները փակցնելու համար։ Որպես կանոն վահանակները տեղակայվում են հիմնականում մեծ փողոցների և մայրուղիների վրա։ Կարող են լինել լուսավորվող և չլուսավորվող։ Հայաստանում, ինչպես շատ երկրներում, բիլբորդերի ամենից շատ հանդիպող տեսակը 3X6 մետր չափսերովն է։
Բիլբորդերը Երևանի բոլոր մարդաշատ փողոցների ու միջմարզային կարևոր ճանապարհների անբաժանելի մասն են։
Այս վահանակի վարձակալության միջին ամիսը՝ 3 ամիս, միջին պատվերի քանակը՝ 5 հատ։ Բիլբորդերը հրաշալի միջոց են 24 ժամ անընդմեջ բիզնեսի, պրոդուկտի կամ ծառայության մասին տեղեկացնելու և բրենդի առաջխաղացման համար։
2․ՍՔՐՈԼԵՐ
Արտաքին գովազդի ժամանակակից կրիչներից է, որը հիմնականում տեղակայվում է քաղաքների կենտրոնական հատվածներում, մարդաշատ փողոցների մայթերին։ Այն իր չափսերով զիջում է բիլբորդներին, և մոտ է մարդու հասակի չափսերին։ Գրավում է թե՛ հետիոտների, թե ավտոմեքենաների ուղևորների ուշադրությունը։
<Հայաստանում սքրոլերները ամենից շատ տեղակայված են մայրաքաղաք
Երևանում, Կենտրոն վարչական շրջանում։ Ժամանակակից սքրոլերները դինամիկ են, և դա մեծ առավելություն է։ Դրանց վրա տեղադրված պաստառները պարբերաբար փոփոխվում են, իսկ մարդու նյարդային համակարկգը այնպիսին է, որ շարժվող օբյեկտները առավել հեշտ ու արագ է ընկալում քան ստատիկ ու անշարժ պատկերները։ Կրիչի այս տեսակը օժտված է ներքին լուսավորությամբ և գրավում է անցորդների ուշադրությունը օրվա բոլոր ժամերին։ Վարձակալության միջին ամիսը՝ 3 ամիս, միջին պատվերի քանակը՝ 14 հատ։
Սքրոլերների տեսակներն իր հերթին կարելի է խմբավորել 4 խմբում՝
Հայաստանում ամենից շատ հանդիպում են սիթի-բոքսերը։
3․ԲՐԵՆԴՄԱՈւԵՐՆԵՐ
Սրանք շենքերի և կառույցների վրա փակցվող գովազդային պաստառներ են։ Պաստառների չափսերն ու ձևը ստատիկ չէ, քանի որ կախված է տեղից, որի վրա փակցվում է։ Բրենդմաուերների հիմնական առավելությունը ոչ ստանդարտ ձևի ու մեծ չափսերի մեջ է։Շնորհիվ մասշատբի՝ այն կարող է գրավել անցորդների ուշադրությունը հարյուրավոր մետրերից։
4․ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՎԱԶԴ
Մեր երկրում արտաքին գովազդի տարածված ձևերից է նաև տրասպորտային գովազդը։ Գովազդը կարող է տեղադրվել թե՛ հասարակական տրանսպորտի վրա, թե՛ դրա ներսում։ Տրանսպորտային գովազդի տեսակին են պատկանում նաև մետրոյի կայարաններում տեղադրված գովազդային պաստառները։ Փոխադրամիջոցների վրա տեղադրված գովազդի առավելություններից է դրա դինամիկությունը։
5․ ԼԵԴ ԷԿՐԱՆ
Թերևս արտաքին գովազդի ամենաժամանակակից տեսակը Հայաստանում։ Ի տարբերություն վերևում թվարկված տեսակների, լեդ էկրանները թույլ են տալիս տեղադրել ոչ թե պաստառներ, այլ 3D գովազդային հոլովակներ՝ դինամիկ, որակյալ, վառ, արագ, գունավոր և ամբողջական տեսողական լուծմամբ: Այս կրիչից օգտվելու դեպքում գովազդային ընկերությունը տեղադրում է գովազդատուի կարճ ու տպավորիչ անձայն հոլովակը, որը կհասցնի մի քանի ակնթարթում գրավել անցորդների ու վարորդների ուշադրությունը։ Վարձակալության միջին ամիսը՝ 3 ամիս։