Մեր մասին
Nushikyan Advertising-ը պատկանում է այն սակավաթիվ ընկերությունների շարքին, որոնք Հայաստանում դրեցին արտաքին գովազդի հիմքը՝ սկսած դեռ 1996 թվականից: Այդ ժամանակներից ի վեր ընկերությունը շարունակում է պահպանել տարիների ընթացում ամրապնդված իր կայուն դիրքը:
Nushikyan Advertising-ն առաջինն էր տարածաշրջանում, որ ներկայացրեց գովազդման արդի տեսակներ՝ «Led» Էկրաններ և «citylight» տեսակի սքրոլեր - վահանակներ, սկսած 2008 և 2013 թվականներից:
Մենք ձևավորել ենք թիմ, որի յուրաքանչյուր անդամ լի է էներգիայի մեծ չափաբաժնով և աջակցման պատրաստակամությամբ: Շնորհիվ մեր ընկերության վաճառքի գծով մասնագետների՝ դուք հնարավորություն կունենաք ձեր ապրանքանիշը կամ ապրանքատեսակը գովազդելու տարբերակների փնտրտուքը կանգնեցնել արդյունավետ ընտրության վրա: Այնուհետև, հերթը կհասնի ստեղծագործ անձնակազմին։ Մեր ընկերության դիզայներների ստեղծագործ միտքն ու հմտությունը հնարավորություն կտան կյանքի կոչել անգամ ամենահամարձակ գաղափարները: Եվ ի վերջո, մեր ընկերության տեխնիկական գծով հմուտ մասնագետները կօգնեն Ձեզ հնարավորինս դյուրին կերպով լուծել առաջացող ցանկացած տեխնիկական հարց: Մեր նպատակն է - բացահայտել շուկայական նորանոր հնարավորություններ, որոնք ուղղված կլինեն գովազդի արդյունավետության ամրապնդմանը: Մենք գիտենք, թե ինչպես մեր հաճախորդներին տրամադրել շուկայում կայուն դիրք հաստատելու, այն ամրապնդելու հնարավորություն, որն ուղեկցված կլինի ճշգրիտ թիրախավորմամբ և առաջխաղացման մեծ հեռանկարով:
Ինչու ընտրել մեզ
Նորարարություն
Թիմային աշխատանք
Դիզայն
Ձեր կարիերան մեզ հետ
Կառուցեք ձեր կարիերան մեզ հետ:Մենք հավատում ենք, որ դուք կարող եք ներդնել ձեր հմտությունները մեր ընկերության զարգացման մեջ: Փոխարենը մենք խոստանում ենք խթանել ձեր մասնագիտական աճը եւ զարգացումը: Միացե'ք մեր թիմին
Լրացնել ձեւաթերթիկը